«Ինքնություն» հիմնադրամ | Հայկական մշակույթի թվային կրթական հարթակ Հիմնադրամը թվայնացնում և տարածում է հայկական մշակույթը վավերագրական ֆիլմարտադրության միջոցով

  1. Գլխավոր
  2. Թարմացումներ
  3. «Ինքնություն» հիմնադրամը՝ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի դրամաշնորհի հաղթող

«Ինքնություն» հիմնադրամը՝ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի դրամաշնորհի հաղթող

03 | 06 | 2025
Երևան

Հրաշալի նորությամբ ենք եկել. «Ինքնություն» հիմնադրամը դարձել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի հաղթողներից մեկը։

Վստահություն, որը ոգեշնչում է

Լուսանկարում մեր արտադրական թիմն է՝ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրենի հետ։ Մենք անկեղծորեն շնորհակալ ենք վստահության և մեր աշխատանքին աջակցելու համար։

Երբ գաղափարն ու աջակցությունը հանդիպում են

Մշակույթի վավերագրումը բարդ և տեխնիկապես պահանջկոտ աշխատանք է

Այս դրամաշնորհի շրջանակում ստացած 3 միլիոն դրամի շնորհիվ ներգրավել ենք հիմնադրամի արդյունավետության բարձրացման համար առանցքային նշանակություն ունեցող սարքավորումներ՝ անօդաչու թռչող սարք, կայունացուցիչ և մոնտաժային համակարգիչ։